31/03/2015 14:11
Իգոր Ակինֆեևը կվերսկսի մարզումները
Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը, ով այրվածք էր ստացել օրեր առաջ տեղի ունեցած Մոնտենեգրոյի հետ խաղի ժամանակ, կվերսկսի մարզումները: Բանակայինների մարզիչ Վիկտոր Օնոպկոյի խոսքերի համաձայն՝ դարպասապահը կկարողանա մասնակցել ՌՊԼ-ի 21-րդ տուրի «Զենիթի» հետ խաղին.
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը վնասվածք է ստացել Euro-2016-ի ընտրական փուլի՝ Մոնտենեգրոյի թիմի հետ խաղում հենց 1-ին րոպեին: Ռուս դարպասապահի վրա տրիբունայից ճայտրուկ են նետել, ինչից հետո ֆուտբոլիստին պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց: Ֆուտբոլիստը վզի այվածք ու ուղեղի ցնցում է ստացել ու գտնվում է հիվանդանոցում: Ճայտրուկ նետած ֆանատը ձերբակալված է:
Հավելենք նաև, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ԲԿՄԱ ակումբի նախագահ Եվգենի Գիները՝ խաղից հետո, հայտարարել է, որ ակումբը ակնկալում է ՈՒԵՖԱ-ին ապահովագրություն ստանալ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի և ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևի ստացած վնասվածքի դիմաց: