31/03/2015 11:22
Ավետիսյանների հարազատները ծանոթացել են դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդի գործով տուժողների իրավահաջորդները ծանոթացել են դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Դրանցում առկա են համար էական հանգամանքներ, որոնցով, հնարավոր է, այդ օրը ստեղծված իրադրությունը վերականգնել, բայց դրանց վերջնական գնահատական տալ կարելի է միայն դատագենետիկական, ինչպես նաև համալիր դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո»,-ասաց նա:
Նշենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ օրեր անց մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։