31/03/2015 09:17
Իսկական փորձագետների պակաս կա. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Չեմ տեսել Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը՝ ժամանակս սուղ էր։ Փոխարենը տեսնում եմ կայքերում, ֆեյսբուքում խաղի մեկնաբանությունները, որոնցում հայ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց դրսևորում են որպես ֆուտբոլի անզուգական փորձագետներ։
Մենք, իհարկե, պետք է երկրպագենք մեր հավաքականին, պետք է նրանից պահանջենք բարձր արդյունքներ, պետք է դժգոհենք վատ արդյունքներից։ Բայց խորանալ ֆուտբոլային մասնագիտության մանրամասների մեջ, օրինակ` խաղացողների դասավորության սխեմաների, մարտավարական նրբությունների մեջ, դա, կարծում եմ, փորձագետների գործն է։ ...Ուրիշ հարց է, որ մենք կարծես թե չունենք համապատասխան մասնագետներ, որոնք «փորձագիտական մակարդակով» կվերլուծեն խաղը այնպես, ինչպես որ դա անում են ռուսաստանյան HTB հոռուստաալիքի մեկնաբանները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: