31/03/2015 17:14
Բակո Սահակյանը ընդունել է ՀԲԸՄ Կանադայի մասնաճյուղի ատենապետին և քարտուղարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին և քարտուղար Հակոբ Արսլանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ-ն իր ստեղծումից ի վեր ընդգծված դերակատարություն է ունեցել համայն հայության կյանքում` հավելելով, որ կազմակերպության հետ փոխգործակցությանը միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում: