31/03/2015 14:55
Քաղաքացին բռնության հետևանքով խոստովանել է իր և ընկերոջ չկատարած հանցագործությունը
Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների արդյունքում խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: