31/03/2015 12:37
Ինքնասպանության դեպք է արձանագրվել Դավթաշենում
Այսօր՝ վաղ առավոտյան, Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Պարզվել է, որ Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 1975 թվականի ծնված Կ.Քոսակյանը բնակելի շենքի 8-րդ հարկից ինքնանետման եղանակով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: