31/03/2015 09:30
Երեկվա կարկուտի հետևանքով ծիրանի ծաղկաթերթիկներ գրեթե չեն մնացել.«Առավոտ»
Անսպասելի կարկուտը, որ երեկ ժամը 16-ի սահմաններում թափվեց Երևանում, Կոտայքի մարզում, Արարատի մարզի մի շարք հատվածում պատռվեց երկնքից, գրեթե հիմնահատակ ավիրեց հույսը, որ այս տարածքներում ծիրան կլինի։
Մյուս մրգերի մասին առայժմ վաղ է խոսել, բայց ծառերին ծիրանի ծաղկաթերթիկներ գրեթե չեն մնացել։ Այս մասին գրել է «Առավոտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: