31/03/2015 19:33
Կաթողիկոսը համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ Նախագահին
Aysor.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը, նշելով, որ ինքը որևէ ինֆորմացիա չի կարող տրամադրել դրա վերաբերյալ:
Նշենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ փորձ է արվում համաներման ենթակա դարձնել նաև այն դատապարտյալներին, ովքեր չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը, ինչը նախկինում համաներման ենթակա չի եղել: