31/03/2015 09:50
Վաղվանից մեծ խանութների ՀԴՄ-ների վրա նշված է լինելու գնված ապրանքների ողջ ցանկը՝ գներով հանդերձ
«Հայկական Ժամանակում» կարդում ենք. «Վաղվանից սկսած՝ բոլոր այն խանութները, որոնց շրջանառությունը տարեկան գերազանցում է 58 միլիոն դրամը, հաճախորդներին տրվող ՀԴՄ կտրոնների վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ամբողջ ցանկը՝ գներով հանդերձ: Սա արվում է ստվերի դեմ, պայքարի ուղղությամբ իրականացվող «բարեփոխումների» շրջանակներում:
Թե սրա արդյունքում որքանո՞վ կկրճատվի ստվերը Հայաստանում առայժմ դժվար է ասել, սակայն հստակ է, որ գնորդներին տրվող ՀԴՄ կտրոնների երկարությունը էականորեն մեծանալու է: Ըստ որոշ հաշվարկների, ՀԴՄ կտրոնների համար նախատեսված թղթերի ժապավենների սպառումը մեծանալու է 3,5-ից 4 անգամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: