31/03/2015 09:57
Հայաստանյան ոչ մի կառույց ԱՊՀ Միջպետական բանկի հետ չի բանակցում «Նաիրիտի» խնդրի շուրջ
«168 Ժամի» տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց իրականում բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ: Միջազգային բանկին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ հարց չի բարձրացվել նաև պարտքը ներելու վերաբերյալ:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, և «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը: «Թե ո՞ւմ հետ և ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: