31/03/2015 15:08
Արցախում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը. Գրանցվել է 7 կուսակցություն
Նախօրեին Արցախում մեկնարկել է մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարաշավը, որը կավարտվի մայիսի 1-ին: Այս մասին գրում է Karabakh-open.info-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 կուսակցություն՝ 164 համամասնական և 46 մեծամասնական թեկնածուներով:
Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Դրանց համար պայքարում են երեք խորհրդարանական ուժերը՝ «Ազատ հայրենիքը», ԱԺԿ-ն և ՀՅԴ-ն, արտախորհրդարանականներից՝ կոմունիստները, «Շարժում 88» կուսակցությունը և անցած երկու տարում ձևավորված «Ազգային վերածնունդ» ու «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: