31/03/2015 12:02
Ովքե՞ր կլինեն Տիգրան Ուրիխանյանի կողքին
Կլինե՞ն արդյոք Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Քաղաքացիական շտաբում» հանրությանը հայտնի անձինք: Aysor.am-ի հարցին ի պատասխան «Քաղաքացիական շտաբի» խոսնակ Վարդան Քոչարյանը նշեց, որ այդ մասին անպայման կտեղեկացվի արվող գործողություններին զուգահեռ:
Ներկա պահին իրենք զբաղված են համագումարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներով.
«Մայիսի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական շտաբ» պատրաստվում է անցկացնել իր հիմնադիր համագումարը: Դիմել ենք Պաշտպանության նախարարությանը` դահլիճը տրամադրելու համար և այժմ սպասում ենք պատասխանի»,- ասաց նա` հավելելով, որ եթե ՊՆ-ն մերժի իրենց այդ օրը տրամադրել դահլիճը, համագումարը միևնույն է տեղի է ունենալու:
«Երևանում շատ դահլիճներ կան»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ համագումարի ժամանակ էլ կհայտարարվի, որ «Քաղաքացիական շտաբը» այլևս կուսակցություն է, Վ. Քոչարյանն ասաց, որ իրենց գործողությունների հետ կապված տեղեկատվություն կտրվի հենց տեղում: