31/03/2015 15:48
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան – կայանը կընդլայնվի
2015 թվականի ապրիլի 1-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Գազպրոմ Արմենիայի» հայտը` 2015թ-ի ընկերության ներդրումային ծրագրի վերաբերյալ:
ՀԾԿՀ-ն հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը
և 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը»ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ «Գազպրոմ Արմենիա» փակբաժնետիրական ընկերության2015 թվականի ներդրումային ծրագիրը կկազմի
10990,5 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով .
1) գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան – կայանի վերակառուցում և ընդլայնում՝ 1322,0 մլն դրամ,
2) Գազափոխադրման համակարգի վերակառուցում՝ 2691, 5 մլն դրամ,
3) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 576, 9 մլն դրամ,
4) նոր բաժանորդների միացում` 391,4 մլն դրամ,
5)Գազաբաշխման համակարգի վերակառուցում՝ 1 972,4 մլն դրամ,
6) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ`3641,2 մլն դրամ,
7) 2013 թվականի ընթացքում ներդրումային ծրագրից դուրս իրականացված ներդրումներ՝ 395,0 մլն դրամ: