31/03/2015 09:36
Ինչի՞ եք բացառում, որ Գյումրիում էլ կան մարդիկ, ովքեր չեն ընդունում Հիմնադիր խորհրդարանի ռադիկալ մոտեցումները
«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Հիմնադիր խորհրդարանի՝ Գյումրի կատարած ավտոերթին և գրել, որ Նախախորհրդարանի և քաղաքացիների հանդիպումն ավարտվել է շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանի դանակահարությամբ։ Դանակահարության մեջ կասկածվող անձը դեռ չի հայտնարբերվել։ Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա նաև ձվեր են շպրտել։
Թեմայի շուրջ թերթը զրուցել է Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ։ Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ քրեական տարրերի հարձակումը եղել է ոստիկանության թողտվությամբ, Նադարյանը պատասխանել է. «Բացառվում է, խաղաղ հանրահավաք էր, նորմալ վիճակ էր, ոստիկանությունն իր ծառայությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների, մարդկանց հետ բարիդրացիական շփումներ էր իրականացնում։ Անկանխատեսելի դեպք տեղի ունեցավ, էդ երիտասարդները, խաժամուժը եկան ու նման վարք դրսևորեցին։ Ինչի՞ եք բացառում, որ Գյումրիում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր չեն ընդունում Հիմնադիր խորհրդարանի ռադիկալ մոտեցումները և իրենց կարծիքն ու մոտեցումն էդ ձևով են դրսևորել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: