31/03/2015 19:00
Դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարվել է նախազգուշացում
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից հայտնում են, որ դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարվել է նախազգուշացում.
«2015 թվականի մարտի 30-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշեց.
ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարել նախազգուշացում»: