31/03/2015 13:36
Քաղաքապետարանը սահմանափակել է «Հիմնադիր խորհրդարանի» երթուղին՝ առաջարկելով հավաք անցկացնել այլ փողոցներում
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի` հիմք ընդունելով 25.03.2015թ. և 30.03.2015թ. լսումների արձանագրությունները և ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 20-րդ հոդվածի 1-ին մասով, ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ս.թ. ապրիլի 22-ին ժ.18.00-22.00, ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15:00-22:00, «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում հավաքի անցկացումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Սահմանվել է սահմանափակում ս.թ. ապրիլի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց-«Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։