01/04/2015 16:06
Իսկանդարյան. Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը դրական կազդի Հայաստանի վրա
«Իրանում բանակցությունների հետ չափազանց մեծ հույսեր են կապում»,-այս մասին լրջագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով արևմուտքի, հատկապես ԱՄՆ հետ Իրանի հարաբերությունների բարելավմանը:
Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանում բավականին հետաքրքիր բաներ են տեղի ունենում:
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը մեզ համար կարևոր է, քանի որ մոտակա ամիսներին Թուրքիայի հետ սահմանը դժվար թե բացվի, իսկ Իրանի դեմ պատժամիջոցների թուլացումը կամ ընդհանրապես նրանց հանումը կարող է բերել նրան, որ Իրանի ներքին շուկան դառնա ավելի քիչ պրոտեկցիոնիստական և արդյունքում Հայաստանը կունենա մատչելի շուկա»,- ասաց նա:
Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայում տեղի ունեցողը ևս ուղիղ կերպով անդրադառնում է Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը ուղիղ կերպով կախված է Արևմուտք -Ռուսաստան փոխհարաբերությունների հետ:
Խոսելով ուկրաինական օլիգարխ Կոլոմոյսկու և երկրի nախագահ Պորոշենկոյի միջև հակամարտության մասին՝ նա նշեց, որ այդ փոխհարաբերություններում միգուցե ֆիգուրներ փոխվում են, բայց կառուցվածքը մնում է նույնը՝ կրկնելով նախորդները:
Ալ. Իսկանդարյանի կարծիքով՝ Կոլոմոյսկու հանդեպ կենտրոնական իշխանությունների հաղթանակն առավել կարևոր է ուկրաինացիների համար, քան՝ Ղրիմի, Դոնացկի կամ Լուգանսկի խնդիրը, քանի որ առանց վերջիններիս Ուկրաինան կարող է ապրել, բայց առանց Զապորոժիե ու Դնեպրոպետրովսկ չի կարող: