01/04/2015 17:57
Պաշտոնական. Դանիլոն տեղափոխվելու է «Ռեալ»
Բրազիլիայի հավաքականի և «Պորտուի» պաշտպան Դանիլոն հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Մադրիդի «Ռեալում»: Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի պաշտոնական կայքից:
Ակումբները համաձայնություն են ձեռք բերել Դանիլոյի տեղափոխության շուրջ, բրազիլացին «Ռեալի» հետ կնքելու է մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր, որ «Ռեալում» Դանիլոն տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ կստանա` գրեթե երկու անգամ ավելի «Պորտուի» տված աշխատավարձից:
Ավելացնենք, որ Դանիլոն «Պորտու» է տեղափոխվել 2012 թվականին, «Սանտոսից»: Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: