01/04/2015 16:15
Մարտակերտում 19-ամյա աղջկան դանակահարված են գտել տան բակում
Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը՝ մահացած վիճակում: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված տան բակում հայտնաբերել է Դիանա Բաղրյանի (ծնված 1996թ., բն. էր նույն հասցեում) դիակը` գլխի ծոծրակային և ճակատային շրջաններում կտրած-ծակած վերքերով:
Հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 103 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: