01/04/2015 14:15
Ռաուլ. «Ոսկե գնդակն» ինձ չի հուզում, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձև է
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով այժմ հանդես է գալիս «Նյու-Յորք Կոսմոսում», հայտարարել է` իրեն առանձնապես չի հուզում այն հանգամանքը, որ կարիերայի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը չի ստացել:
«Կյանքս նվիրել եմ մարզաձևին, որը սիրում եմ: «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ մեկ անգամ եղել եմ երկրորդը, մեկ անգամ էլ` երրորդը: Կարո՞ղ էի ստանալ այս մրցանակը... Կարծում եմ` այո, բայց դա ինձ չի հուզում, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձև է»,- Ռաուլի խոսքը մեջբերել է «Panenka» պարբերականը: