01/04/2015 12:04
Լևանդովսկի. «Բորուսսիայի» խաղը մեծամասամբ կախված է Ռոյսից
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր նախկին թիմի խաղը մեծամասամբ կախված է Մարկո Ռոյսից:
«Այժմ, ինչպես նախկինում, «Բորուսսիայի» խաղը մեծամասամբ կախված է Ռոյսից: Երբ ես խաղում էի Մարկոյի հետ, հաջողված հանդիպում էր ստացվում: Սակայն երբ առանց նրա էի խաղադաշտում, մենք խնդիրներ էինք ունենում»,- Լևանդովսկու խոսքը մեջբերել է «TZ» առցանց պարբերականը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանից առաջ է տեղափոխվել «Բավարիա», իսկ մինչ այդ հանդես էր գալիս հենց «Բորուսսիայում»:
«Բորուսսիա»-«Բավարիա» հանդիպումը կայանալու է ապրիլի 4-ին: