01/04/2015 12:58
Չարբախում կրակոցներից վիրավորված Վարդան Կարապետյանի վիճակը կայուն ծանր է
Չարբախի կրակոցների հետևանքով տուժած Վարդան Կարապետյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իրենց տան մոտից:
Հիվանդանոցից տեղեկացրեցին նաև, որ առաջիկայում փորձ կարվի անջատել նաև արհետսական շնչառական ապարատը, իսկ թե երբ նա կտեղափոխվի հիվանդասենյակ, բժիշկները դժվարանում են ասել: