01/04/2015 14:56
Այսօր Քարվաճառի ազատագրման օրն է
1993 թվականի այս օրը ազատագրվեց Արցախի կարևորագույն դիրքերից մեկըˋ Քարվաճառը:
Քարվաճառի ազատագրման գործողությունը սկսվել է 1993-ի մարտի 27-ից: Ապրիլի 1-ին շրջանն արդեն ազատ էր:
Մեր ստորաբաժանումները գործել են 3 տարբեր ուղղություններով: Հայկական ուժերին հաջողվել հենց առաջին օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը։
Այսօր Քարվաճառն ունի նաև կարևոր ռազմավարական նշանակություն: Այստեղով է անցնում Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը: