01/04/2015 09:15
«Նա հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում». Արմեն Ռուստամյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին. «Առավոտ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի՝ վարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ քաղաքացիներին ուղղված կոչին, ասել է.
«Ես, իհարկե, չեմ պատկերացնում, նա այդ ասելով հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը իր կոչին անսաց և վարկեր վերցրեց, բայց տոկոսները չմարեց՝ համարելով, որ կգա Ժիրայր Սեֆիլյանը՝ Թուր կեծակին ձեռքին, և բոլոր հարցերը կլուծի: Բա որ հանկարծ այդպես չեղավ, այդ մարդկանց պատասխանն ո՞վ է տալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: