01/04/2015 17:03
Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակ ներխուժած զինված անձին ձերբակալել են
Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակ ներխուժած զինված անձը ձերբակալվել է: Հայտնի են դարձել տեղի ունեցածի որոշ մանրամասներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Տեղական հեռուստաընկերությունների հաղորդմամբ՝ կուսակցության գրասենյակ ներխուժածը ձերբակալվել է հատուկջոկատայինների իրականացրած գործողության արդյունքում:
Հանցագործն իր կատարած քայլի դրդապատճառների մասին դեռևս չի հաղորդել: Նշենք, որ նա կոտրել է 7-հարկանի շենքի վերևի հարկի պատուհանները և այնտեղից կարմիր դրոշ կախել։
Զինված տղամարդը պարբերաբար պատուհանից դուրս է նայել և սպառնացել, որ կրակ կբացի ներքևում գտնվող ոստիկանների և անցորդների վրա: