01/04/2015 13:07
Թուրքիայում պատանդ վերցված դատախազը մահացել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Նշենք, որ դատախազը պատանդ էր վերցվել Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» կողմից:
Էրդողանը ասել է, որ հանցագործները դատարանի շենք են մտել փաստաբանի անվան տակ, դատախազը 5 վնասվածք է ստացել, որից 3-ը՝ գլխին:
Նշենք, որ այս դատախազը վարում էր պատանի Բերքին Էլվանի սպանության գործը, ով զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով: Ձախակողմյան կազմակերպության անդամները պահանջել են անմիջապես ձերբակալել Բերքին Էլվանի սպանած ոստիկաններին, հակառակ դեպքում իրենք կսպանեն դատախազին:
Հատուկ գործողության շնորհիվ հաջողվել է ազատել դատախազին, այդ ժամանակ երկու ահաբեկիչ սպանվել էր: