01/04/2015 20:42
Զատիկի տոնին ընդառաջ հավկիթի շուկան ապահոված է. Թռչնաբույծ
Հայ թռչնաբույծները Զատիկի տոնին ընդառաջ ամբողջովին ապահովում են ձվի շուկան: Այս մասին Aysor.am-ին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում ձվի ներկրում չեն ունեցել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար, շուկան ապահովված էր:
Եթե սովորական օրերին արտադրվում և իրացվում է մոտ 800 000 ձու, ապա Զատիկի տոներին ընդառաջ, մեկ շաբաթվա ընթացքում իրացվում է մինչև 20 000 արկղ ձու: Տոներին պատրաստվելու համար թռչնարտադրողները 10 օր է՝ հավկիթ են պահեստավորում:
Ս. Ստեփանյանը նաև հաղորդեց, որ վերջին շրջանում ձվի բացթողնման գինը մի փոքր նվազել է. 0.1 ձուն` 68-70 դրամ է, իսկ 0.2 ձուն` 72-75: