01/04/2015 11:30
Հ. Սահակյան. «Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ ողջ ասելիքը ասված է
««Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ ողջ ասելիքը ասված է: Ինչպես մենք, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը վերջակետ ենք դրել այս հարցում և վերջինս հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից ու դա իր անձնական որոշումն է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկություններին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ նախօրեին կայացած փակ խորհրդակցության ժամանակ նախագահը հայտնել է, թե Մոսկվայից ժամանած վերջին բանագնացներն իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին և ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին:
Հետևաբար, շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը, ինքը նպատակահարմար չի գտնում այս հարցի շուրջ գրված որևէ բան մեկնաբանել՝ որակելով դա ընդամենը հոդվածագրի մտքի թռիչք: