01/04/2015 11:11
Երկուշաբթին կլինի ոչ աշխատանքային
Առաջիկա երկուշաբթի օրը կլինի ոչ աշխատանքային:
Aysor.am-ի տեղեկություններով, նախօրեին այս հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպման ընթացքում և նման առաջարկ է հնչել, որպեսզի Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին հաջորդող երկուշաբթին լինի ոչ աշխատանքային:
Ըստ այդմ, աղբյուրի համաձայն, Կառավարության վաղվա նիստում այս հարցը կմտնի օրակարգ: