01/04/2015 15:02
Ա. Նավասարդյան. Եթե Մետաքսի ճանապարհը վերականգնվի՝ մի շարք հարցեր են առաջ գալու
Ուրախալի է, որ նախագահի այցի շրջանակում շոշափվել է Մետաքսի ճանապարհի հարցը. հարյուր տարուց ավելի է այդ մասին խոսվել է գոյություն է ու թեև չեմ կարող ասել, թե որքանով է դրա վերականգնումը հնարավոր, բայց այն կարող է հոյակապ ճանապարհ լինել Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը.
«Եթե Մետաքսի ճանապարհը վերականգնվի, ապա մի շարք հարցեր են առաջ գալու՝ ինչպե՞ս է անցնելու Հայաստանի ու Ադրբեջանի ճանապարհը, արդյո՞ք Թուրքիան չի ցանկանա միանալ և այլն: Մենք իսկապես դժբախտ ենք, որ այսպիսի հարևաններ ունենք, բայց բախտավոր, որ խաչմերուկում ենք»,- շեշտեց բանախոսը:
Վերջինիս խոսքով, Չինաստանը ունի բոլոր նախադրյալները շատ մոտ ապագայում դառնալ գերտերությունների շարքում թիվ մեկ պետությունը և այս իմաստով շատ իմաստներով ու շատերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ինչ վերաբերում է հայ-չինական համագործակցությանը, ապա բանախոսը նշեց, որ լավ է, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ ունենալ նմանատիպ հարաբերություններ, բայց պետք չէ մոռանալ, որ համագործակցությունը կախված է երկու կողմից.
«Միակողմանի համագործակցություն չի լինում: Պետք է հիշել, որ երբ ստորագրվում են միջպետական համաձայնագրեր, ապա դրանց կատարելությունը հարցականի տակ է դրվում՝ 25 տոկոսն էլ կատարվի շատ լավ է»,- հավելեց նա: