«Բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են, կարող են ծանր հանցանքներ գործել»

01/04/2015 18:38

«Բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են, կարող են ծանր հանցանքներ գործել»


Մինչև 2016թ-ը Հայաստանում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ խնդիրներ է լուծելու նոր ծառայությունը և որքանով այն կընդունվի արդարադատության համակարգի վերաբերյալ ներկայիս պատկերացումներն ու նեցող հայաստանյան հասարակության ու նաև համակարգի մասնագետների կողմից: Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանում գտնվող միջազգային իրավախորհրդատուներ Մարտի Սեդոնի և Քրիս Ֆրոսթի հետ:

- Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ոչ ՀՀ Կառավարության, ոչ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:

Մարտի Սեդոն -Մենք շատ տպավորված ենք, տեսնելո նախարարության հանձնառու վերաբերմունքը պրոբացիոն ծառայության ստեղծման նկատմամբ: Այն դյուրին չէ, քանի որ արդարադատության համակարգի շատ այլ բաղադրիչները պետք է սրան օժանդակեն: Այսինքն` նպատակն է ունենալ նախ փորձնական` ցուցադրական ծրագիր, իսկ նախարարությունը պատրաստակամ է դա անել սկսած այս տարվա մայիսից: նախապատրաստական մյուս աշխատանքն էլ է շարունակվելու, բայց պլանավորվել է, որ օրենսդրությւնը կընդունվի մինչև տարեվերջ, և պաշտոնական մասը մյուս տարվա սկզբից տեղի կունենա:

Քրիս Ֆրոսթ -Կարծում եմ, Դուք առաջին քայլերի մասին ասացիք, քանի որ բոլոր պետություններն էլ  երկարատև գործընթաց են ունեցել սկզբից մինչև ծառայության լիարժեք գործարկումը: Ընդ որում, այդ ժամանակ էլ տեղի են ունենում փոփոխություններ, որոնցով կարելի է բարելավել համակարգը:

- Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:

Մարտի Սեդոն -Կարծում եմ, երբ ավելի մեծ վստահություն լինի պրոբացիոն ծառայության նկատմամբ, և իրենք կարողանան մինչև դատավարւթյունը անձին վերադարձնել համայնք, և լինի այդպիսի վստահություն, դատարաններն այդպիսի որոշումներ կկայացնեն: Եվ կլգա այդ ժամանակը, որ դատավորները կկայացնեն նման որոշումներէ իմանալով, որ դա լավագույն լուծումն է:

Քրիս Ֆրոսթ - Հուսով ենք, որ արդարադատության ողջ համակարգը այս երկրում կհասկանա, որ անհրաժեշտ է ունենալ իրավախախտների հետ աշխատանքի ռացիոնալ քաղաքականություն: Երբ իրավախախտը բռնվեց, բերվեց դատարան և դատապարտվեց, լուրջ խնդիրներ են ծագում դատավորների համար: Նրանք պետք է հանցագործության համար անձին պատժելը համադրեն այնպիսի աշխատանքների հետ, որոնց արդյունքում նա ապագայում ավելի լավ մարդ կդառնա, կուղղվի, և ավելի լավ կկարողանա լուծել իր խնդիրները: Պատկերացրեք, որ սա արդարադատության համակարգում աշխատող բոլոր անձանց շահերից է բխում` ոստիկանների, դատախազների, դատավորների և մյուսների: կարծում եմ, բոլորը կօգտվեն, եթե լինեն ավելի լավ այլընտրանքային լուծումներ, հատկապես` միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելու փոխարեն լինեն այլընտրանքներ:Պրոբացիոն ծառայությունը և շուտով ստեղծվելիք փորձնական ծառայությունը դատարանների կտա տարբերակ, որն այսօր դատարանները չունեն, որի շնորհիվ իրենք կկարողանան ՄԻԵԴ-ի պահանջները բավարարել:

Մարտի Սեդոն - Խնդիրը կապված է նաև հասարակության լայն շերտերի հետ, որովհետև այդ երկրներում հանրությունը լիովին սատարում է պրոբացիոն ծառայությանը: Նշենք Նիդերլանդների օրինակը: Այնտեղ մի շարք բանտեր են փակվում, որովհետև դատավորներն իրավախախտներին բանտ չեն ուղարկում, նախընտրում են այլընտրանքային պատժատեսակներ կիրառել` համայնքում թողնելով անձին: Եվ ապացուցվել է, որ ի վերջո, դատավորները կհավատան, որ դա ոչ միայն արդարադատության համակարգի համար է լավ, որ կան այլընտրանքային պատժատեսակներ, այլև լավ է հանրության լայն շրջանակների համար:

- Հայաստանյան իրավական ոլորտում պրոբացիոն ծառայության ներդրումը ողջունվում է, բայց և հիմանակ մտավախությունը, որ բարձրացվում է, այն է, որ այս նոր ծառայությունը չդառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:

Մարտի Սեդոն - Այս խնդիրը շատ երկրներում կա, և հասկանալի է, որ դատախազությունը շահագրգռված է խիստ պատժատեսակներով: բայց երբ ավելանում են հետազոտությունները, պարզ է դառնում, որ հատկապես միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելը վատ արդյունք է տալիս հասարակության համար, որի մի մասն էլ դատախազությունն է: Մենք կարծում ենք, որ այլ երկրներում էլ կան ապացույցներ այն բանի, որ վերականգնող, ուղղիչ աշխատանքները, միաժամանակ նաև համայնքում պահելու հետ անձին պատժելը համադրել (այստեղ կարող ենք դիտարկել` հարկադիր աշխատանքը, էլեկտրոնային հսկողությամբ իրականացվող դիտարկումը) լավ խառը տեսակներ կարող են մշակվել, որոնք նաև կհոգան դատախազության կարիքները:

Քրիս Ֆրոսթ - Կան նաև հետաքրքիր այլ հետազոտություններ, որոնց համաձայն կարճաժամկետ և միջնաժամկետ բանտարկյալներից շատերը ազատ արձակվելուց հետո նորից հանցանք են գործում: Շատ երկրներում տարածված է այն համոզմունքը, որ իրավախախտը կգնա բանտ և երբ դուրս գա բանտից ավելի վատը կլինի: Իսկ դա հանրության լայն շրջանակների համար լավ չէ, եթե անձը գնում է բանտ և դուրս է գալիս որպես ավելի ծանր հանցագործ դարձած: Եվ տեսակետ կա, որ գնում են բանտ, որպեսզի դառնան հանցագործ: Կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների դեպքում հատկապես այդպես է:

- Սովորաբար ցանկացած նորամուծություն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Պրոբացիոն ծառայության ներդրման պարագայում թերևս ամենից հաճախ այն տեսակետն է հնչում, թե ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների ու պատիժների լայնորեն կիրառումը կարող է հանցագործությունների թվի աճի խթան հանդիսանալ: Այս առումով ի՞նչ է վկայում համաշխարհային փորձն ու մասնավորապես` ՀՀ- ի պես զարգացող երկրներում նման ծառայկությունների ներդրման արդյունքը:

Մարտի Սեդոն - Այս հարցի ուսումնասիրությունները միայն մեկ բան են ցույց տալիս. Ազատազրկման հետ չառնչվող պատիժը երկարաժամկետ հատվածում ավելի լավ արդյունք է տալիս, քան անձին բանտում փակված պահելը: Դրա պատճառներն ակնհայտ են: Չնայած բանտերի աշխատակիցների եռանդուն աշխատանքին, դա նշանակում է, որ բանտարկյալները հնարավորություն չունեն շփվելու իրենց ընտանիքների և ընկերների հետ, նրանք պետք է ամբողջ ժամանակ շփվեն միայն այլ իրավախախտների հետ, և սահմանափակ են նրանց վբերապատրաստվելու, կրթվելու կամ ազատվելուց հետո աշխատանք գտնելու հնարավորությունները: Բանտերի համար դժվար է երկարաժամկետ հատվածում լավ արդյունք տալը: Այո, նրանք կարող են մարդկանց պատժել, մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց եթե արդարադատության համակարգը ցանկանում է երկարաժամկետ հատվածում անձանց ուղղել, վերականգնել, ապա պետք է նախընտրելի համարի ազատազրկման հետ չառնչվող պատժատեսակները` ուղղումը, վերականգնումը համայնքում:

Քրիս Ֆրոսթ - Կարծում եմ, որ պրոբացիոն ծառայությունները լավագույնս աշխատում են այն դեպքում, երբ ռեսուրսները ծախսում են նրա վրա, որ բավականաչափ աշխատողներ ունենան, ովքեր կկարողանան կանոնավոր կերպով վերահսկել իրավախախտներին, ողջամիտ ժամկետում յուրաքանչյուր անգամ իրավախախտի հետ աշխատեն, աշխատանքի համար ժամանակ ծախսեն, ունենան նրանց աշխարհայացքը փոփոխելու համար մշակված ծրագրեր: Միջազգային հանրության շրջանակում հիմա այդպիսի արդյունավետ մոտեցումներ և ծրագրեր արդեն իսկ կան:

- ՀՀ գործող օրենսդրությունը 72 ժամ է սահմանում խափանման միջոցի ընտրության համար, հետևաբար նույն ժամկետն է լինելու նաև անձի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ հավաքելու և զեկույց ներկայացնելու համար: Արդյո՞ք այս ժամկետը կբավականեցնի պրոբացիոն ծառայողին պատշաճ մակարդակի զեկույց պատրաստելու դատարան ներկայացնելու համար։

Մարտի Սեդոն – Կարծում եմ, որ ընդհանուր ժամկետները շատ նման են մեր փորձում, մեր տեսած ժամկետներին: Այդ առումով, խնդիր չենք տեսնում: Երբ գնահատվում է իրավախախտի անձը և տեղեկություններ են հավաքվում, դա հրատապորեն պետք է արվի, և բնական է, որ դա առաջնահերթ պետք է համարվի:

Քրիս Ֆրոսթ – Դատարանների առջև կոնկրետ խնդիր է ծագում, երբ նրանք դատախազության ներկայացրած անձին են դիտարկում այդ 72 ժամվա ընթացքում: Հարց է ծագում, թե արդյոք անձը պետք է նախնական կալանքի ենթարկվի:

Դատարանը վերջնական որոշում չի կայացնում այդ պահին և չպետք է վերջնական որոշում կայացնի: Դատարանն ընդսամենը փորձում թ պարզել` արդյոք ազատ արձակվելու դեպքում անձը կազդի վկաների վրա, կխաթարի քննության ընթացքը, կկատարի նոր հանցանքներ կամ փախուստ: Միջազգային մակարդակով կարծիքն այն է, որ նպատակահարմար է և ցանկալի է հնարավորություան սահմաններում անձանց չպահել բանտում նախքան դատական քննությունը, ուստի նրանց ազատ արձակելու տարբերակներ են մշակվում, որպեսզի տուն գնան, ազգականների հետ մնան կամ այլ հատուկ կացարաններույմ մնան: Այդպես կարելի  փող տնտեսել, և անհարկի ծախսերից խուսափել և արդյունքները բարելավել: Այն անձինք, ովքեր կարող են մնալ տանը իրենց դատաքննությունից առաջ, հաճախ ավելի լավ արդյունքներ են արձանագրում երկարաժամկետ հատվածում: Ահա հենց այս հարցերը պետք է քննարկվեն առաջին հերթին: 72 ժամը բավական ժամանակ է, որպեսզի ուսումնասիրվի անձը նախաքննության ընթացքում:

- Աշխարհում ամենաարդյունավետը համարվում են պրոբացիոն ծառայության ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի մոդելները: Ո՞ր մոդելին է նախապատվություն տրվել Հայաստանում և ո՞րն է լինելու դրա բուն առանձնահատկությունը:

Մարտի Սեդոն - Ծրագիրը սկսելուց ի վեր մենք զգույշ ենք եղել, որպեսզի չընտրենք մեկ մեդել և ասենք, որ սա է պատշաճ Հայաստանի համար: Մենք նաև կարճաժամկետ տեղացի փորձագետների ենք ներգրավել, ովքեր քաջատեղյակ և բանիմաց մասնագետներ են: Այդ աշխատանքը համադրել ենք միջազգային իրավախորհրդատուների աշխատանքի հետ և աշխատում ենք, որպեսզի հայաստանյան մոդել մշակվի: Կարծում ենք բոլոր երկրների պրակտիկայից ինչ-որ բան կվերցնենք: Մոդելը պետք է լինի հայաստանյան, որպեսզի լինի կիրառելի, գործունակ:

Քրիս Ֆրոսթ – Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայության Հայաստանում կիրառվելիք մեթոդներին, ապա արդեն իսկ կան մեթոդներ, որոնք նախատեսված են թեր Քրեական օրենսգրքով և որոնք կիրառվում են այսօր էլ: Այդ մեթոդները կարող են վերանայվել և լրացուցիչ լրացուցիչ միջոցներ հատկացնել դրանց ի կատար ածմանը:

Օրինակ` բավական լայն կիրառություն ունի Եվրոպայում հանրային ծառայությունը` իրավախախտն իր ազատ ժամանակը նվիրում է տեղի համայնքի համար հանօրգուտ աշխատանք կատարելուն: Ես կլարծում եմ, դա ձեր երկրում կիրառելու մեխանիզմը կարելի է բարելավել, աշխատանքի որակը կարելի է բարելավել, նաև ներառել աշխատանքային վերապատրաստման բաղադրիչ, որպեսզի անձը ավարտից հետո պատրաստ լինի եկամտաբեր աշխատանք գտնելու: Ձեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վերականգնողական դասընթացներ են իրականացնում, ովքեր աշխատում են թմրամիջոցների հետ կապված հանցանք կատարած անձանց հետ, նույնիսկ եթե նրանք բռնությամբ զուգորդված հանցանքներ են գործել: Ընդհանուր խնդիրն այն է, թե երկիրը որքան ռեսուրս կտրամադրի այս աշխատանքի համար: Եվրոպական միջինն այսպիսին է` այլընտրանքային պատժատեսակներին տրամադրվում է քրեակատարողական համակարգի բյուջեի մոտ ¼-ը: Այդ լուծումներից ոչ մեկը` ներառյալ էլեկտրոնային դիտարկումը, մոնիթորինգը, կամ համայնքային աշխատանքը կամ խորհրդատվությունն էժան չեն: Պատշաճ միջոցներ պետք է տրամադրվեն, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի: իսկ գումարը պետք է վերաուղղորդել բանտային ծառայությւնից պրոբացիոն ծառայություն:

Մենք հուսով ենք, որ պրոբացիոն ծառայությունը ցույց կտա, որ արդյունավետ է և արժե իրեն ֆինանսավորել, և ֆինանսավորումը կաճի, ու կնվազի բանտերի վրա ծախսվող գումարը:

Մարտի Սեդոն - Ես Միացյալ Թագավորույունից եմ: Այս շաբաթ տվյալներ հրապարակվեցին, որ ծրագրով փորձ է արվում կարճաժամկետ իրավախախտներին բանտից դուրս գալուց հետո վերահսկել: Այդ տվյալների համաձայն, միլիարդավոր ֆունտ ստերլինգներ են ծախսվում, որովհետև իրավախախտները կրկին են հանցանք գործում, որովհետև ռեցիդիվիզմի խնդիր կա: Բայց եթե դիտարկում ենք երկրի ռեսուրսները և դրանք համեմատում ենք հանցագործության հետևանքով պատճառված վնասի հետ, պարզ է դառնում, որ գումարը նպատակային է ծախսված և արժե այդ ծախսերը կատարել: Առկա վիճակագրական տվյալները պետք է վերլուծել այնպես, որպեսզի հասարակությանը ցույց տանք, որ իրավախախտի համար ոչ մի աշխատանք չկատարելը շատ ծախսատար է, իսկ ինչ-որ ծախս կատարելը կարող է ծախսատար թվալ, բայց երկարաժամկետ հատվածում փող տնտեսել մեզ համար:

-Կա՞ որևէ բան, որ մեր զրույցի ընթացքում բաց թողեցինք, կամ կցանկանայիք ավելացնել:

Մարտի Սեդոն - Սա գծագիր է, որը կարող է օգնել ցույց տալու, թե պրոբացիոն ծառայությունը որ ուղղությամբ է հիմնականում աշխատելու: Այստեղ կարող ենք ներկայացնել բոլոր անձանց, ովքեր ոստիկանության կողմից բերվում են դատարան, այս մասում էլ այն մարդիկ են, ովքեր ոչ ծանր հանցագործություններ են կատարել: Այս ուղղությամբ ընթանալով հասնում ենք ավելի ծանր հանցանք կատարած անձանց: Այս ամբողջ սպեկտրը պետք է բաժանել 3հատվածների` մի խպումբն այստեղ է` լուրջ մտահոգության տեղիք չտվող, ցածր ռիսկային, ոչ ծանր հանցանք կատարած անձինք են, իսկ այստեղ ավելի ծարն հանցանք գործած անձինք են: Այս երեք հատվածների համար յուրահատուկ մոտեցումներ են պետք, և շատ կարևոր է, որպեսզի նրանք, ովքեր օրենքի հետ կապված լուրջ խնդիր չունեն, չտարվեն բանտեր: Այս մարդիկ շուտով կփոխվեն: Նրանց դեպքում ավելի նպատակահարմար են ոչ մեծ ծանրության պատժատեսակները: Ահա այս վերևի հատվածում ոմանք հավանաբար պետք է հայտնվեն բանտում:

Նրանք ավելի ծանր հանցանքներ են գործել: Սրան դեռ կվերադառնամ, իսկ ահա սա այն հատվածն է, որտեղ գործում է պրոբացիոն ծառայությունը: Եվ այստեղի առաքելույունն է այնպես արձագանքել նրանց գործած հանցանքներին, որպեսզի նրանց բանտում փակած չպահենք, այլ ուղղիչ վերականգնողական և պատժողական տարրերը համակցենք: Պրոբացիոն ծառայությունը հենց դա պետք է ներդնի: Այստեղ մենք տեսնում են որպես տարբերակ հարկադիր աշխատանքը, միգուցե տնային կալանքը, կամ վերականգնող ուղղիչ դասընթացները, որոնք կօգնեն անձին հաղթահարելու թմրամոլություը կան խաղամոլությունը: Այժմ էլ կան մարդիկ, ովքեր այս հատվածում են գտնվում, հնարավոր է նրանք շատ չեն, բայց մենք ուզում ենք օգնել, որպեսզի այս շեմը վեր բարձրացվի, այստեղի մարդիկ, ովքեր ներկայում բանտային պատիժ են ստանում, ազատազրկման պատիժ, որովհետև դատավորն այլընտրանքային տարբերակ պարզապես չի տեսնում, որպեսզի կիրառի:

Եթե վերցնենք այս դեպքերից մեկը, և պրոբացիոն ծառայութնն էլ գա, ասի` գիտեք մենք  ինչ-որ նոր մեխանիզմներ ունենք այս մարդկանց հետ աշխատանքի, նրանց բանտ մի ուղարկեք, նրանց բանտարկելը վատ արդյունք կտա, իսկ եթե իրենց պրոբացիայի ենթարկեք, նոր պատժատեսակներով, որոնք մենք ձեզ հիմա կարող ենք առաջարկել, մենք կարող ենք երաշխավորել, որ նման անձը ավելի լավ արդյունքի կհասնի, քան եթե բանտ ուղարկվի: Այ դա կլինի առաջնային ամենահեշտ ուղղությունը պրոբացիոն ծառայության համար: Այս խումբը, ովքեր նոր են ուղարկվում բանտ, կարող են բանտ չուղարկվել:

Մյուս խումբը նրանք են, ովքեր ազատազրկվել են, կարող են ազատ արձակվել նախքան պատժի ժամկետի ավարտը: Մենք գիտենք, որ դա որոշ չափով այս երկրում էլ է տեղի ունենում, ազատ արձակվում են, բայց եվրոպական չափանիշն այնպիսին է, որ անձինք պատժի կեսը կրելուց հետո արդեն իսկ սկսում են ազատ արձակվել: Դատավորները կդիտարկեն պատժի նվազեցման տարբերակը միայն այն դեպքում, երբ ազատ արձակվող անձի հետ ինչ-որ լուրջ աշխատանքներ տարվեն: Սա էլ է  կարևոր աշխատանքային ուղղություն պրոբացիոն ծառայության համար:

Հարցազրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը