02/04/2015 13:39
ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգվեց
Այսօր գործադիրը քննարկեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը մինչև 2017 թվականը հետաձգելու առաջարկը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկն ընդունելի համարեց՝ նշելով, որ ժամկետի սահմանումը պետք է քննարկել, քանի որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով պետբյուջե կապահովվեն զգալի ֆինանսական մուտքեր, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն:
Նախարարը նաև նշեց, որ անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ: