02/04/2015 11:44
Կողմնորոշվեք` կա'մ մեռելոցներն աշխատանքային են, կա՛մ ոչ
Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը, ըստ նախագծի, Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` մեռելոցը, հայտարարվում է ոչ աշխատանքային: Աշխատանքային է սահմանվում 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:
Կառավարությունը նման որոշման համար հիմք է ընդունում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը:
Հիշեցնենք, 2014թ-ի դեկտեմբերին այս տարվա մեռելոցների հետ կապված որոշում այդպես էլ չընդունվեց, ինչը նշանակում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ոչ աշխատանքային հայտարարված 5 տաղավար տոների հաջորդ օրը` մեռելոցներին, այլևս աշխատանքային են որոշումը այլևս չէր գործում, սակայն 2015թ-ի Սուրբ Ծննդյան հաջորդ օրը ևս ոչ աշխաատնքային էր, Սուրբ Զատիկի հաջորդ երկուշաբթին ևս դառնում է ոչ աշխատանքային: