02/04/2015 13:30
Վերմոնթ նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է վավերացրել
ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է վավերացրել:
Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից, նահանգային խորհրդարանի նիստին մասնակցել և ելույթներ են ունեցել գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուոլրաթը:
«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ Վերմոնթի նահանգապետ Ջեյմս Դագլասը համապատասխան հայտարարությամբ 2004 թվականի ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ ամերիկյան 50 նահանգներից 42-ը արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: