02/04/2015 11:35
Առաջին մերժումը Տիգրան Ուրիխանյանին
««Քաղաքացիական շտաբը» իր հիմնադիր համագումարը կանցկացնի մեկ այլ դահլիճում, ոչ մարզահամերգային համալիրում: Մեզ տեղելացրեցին, որ ամբողջ ամսվա ընթացքում համալիրում նախատեսված են միջոցառումներ, այնպես որ մեզ դահլիճ տրամադրել չեն կարող» ,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Տիգարն Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:
Նա նշեց, որ պատրաստվում են դիմել Կառավարության նիստերի դահլիճի համար, սակայն դա էլ հստակեցման փուլում է և այսօր օրվա մեջ պարզ կլինի, թե ո՞ր դահլիճի համար հայտ կներկայացնեն:
Հարցին՝ «Քաղաքացիական շտաբը» պատրաստվում է իր հիմնադիր համագումարին քաղաքական այլ ուժեր հրավիրել և ովքե՞ր ներկա կլինեն միջոցառմանը, Վ.Քոչարյանն արձագանքեց.
«Այդ ամենը դեռ քննարկման փուլում է գտնվում, այս պահի դրությամբ հստակ ոչինչ ասել չեմ կարող»: