14/04/2015 20:36
Նոր տեսահոլովակս կրկին քննարկումների առիթ կդառնա. Լիլիթ Կարապետյան
90-ականների հայտնի երգչուհի Լիլիթ Կարապետյանը մեծ ճանաչումից հետո բավականին երկար ժամանակ չէր երևում հեռուսաէկրաններին, իսկ ահա վերջերս մեկը մյուսից գունեղ ու իրեն համապատասխան համարձակությամբ տեսահոլովակները ցնցեցին երգչուհու երկրպագուներին, ավելին՝ Life.panorama.am-ին Լիլիթ Կարապետյանը պատմել է, որ շուտով իր հանդիսատեսին կներկայացնի ևս մեկ տեսահոլովակ.
«Նոր տեսահոլովակս իր տեսակով չի զիջի նախորդներին և կրկին քննարկումների առիթ կդառնա»,- պատմել է նա:
Տեսահոլովակին զուգահեռ, նրա խոսքերով, հնարավոր է առաջիկայում Լիլիթ Կարապետյանին տեսնել հայկական գեղարվեստական ֆիլմերից մեկի գլխավոր դերում.
«Ֆիլմում գլխավոր դերում խաղալու առաջարկը արդեն կա, բայց դեռ մտածում եմ ընդունել այն, թե ոչ, քանի որ ես սիրում եմ որևէ գործ կատարելիս լավագույն կերպով այն ներկայացնել, ուստի պետք է վստահ լինեմ, որ կարող եմ լավ խաղալ ինձ վստահված դերը»,- նշել է նա:
Լիլիթ Կարապետյանը, իր խոսքերվ, արդեն փակել է իր առջև ծառացած խոչընդոտենրի մութ էջը, և այդ հարցում իրեն օգնել են իր երկրպագուները.
«Վերադարձա, որովհետև իմ երկրպագուները իմ մեջ արթնացրին այդ ցանկությունը, հասկացա, որ իրենք ինձ շատ են սիրում ու շատ են նվիրված, և քանի որ այդ սերը փոխադարձ էր, գիտակցեցի, որ պարտավոր եմ երգել»,- պատմել է Լիլիթ Կարապետյանը:
Երգչուհին ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր իր խոսքերով հեռուստատեսային «սև ցուցակների» մասին չի մտածում, քանի որ, ըստ իրեն, համացանցի միջոցով էլ իր երկրպագուները կարող են իր գործերը տեսնել:
Անդրադառնալով նոր տեսահոլովակներին ու դրանցում երգչուհու համարձակ կերպարներին՝ Լիլիթը նշել է.«Իմ ընտրած երգելաոճը ինձ ոչ միայն թույլ է տալիս, այլ նաև պահանջում է համաձակ լինել: Կարծում եմ ընտրած ոճը, արտաքինը, մտածելակերպը պետք է համապատասխանեն համարձակությանը, բայց մի պայման պարտադիր է՝ այդ ամենը գռեհկության չպետք է հասնի»։
Այն հարցին, թե նոր կերպարները որևէ կապ ունեն նոր կյանք սկսելու և սպիտակ էջից մնացած կյանքը շարունակելու հետ՝ երգչուհին ընդգծել է.
«Նորովի ներկայանալս անձնական կյանքում նորությունների հետ որևէ կապ չունի, բայց եթե հանդիպեմ նրան, ով կունենա այն արժանիքները, որոնք ինձ համար կարևոր են, ապա, իհարկե, ես նույնպես ընտանիք կկազմեմ»։
Նորովի հանդիսատեսին ներկայանալը Լիլիթ Կարապետյանին չեն փոխել, բայց ահա որդին, իր խոսքերով ամբողջովին է փոխել նրա կյանքը.
«Որդիս շատ է փոխել կյանքս: Հետևելով նրա նախասիրություներին՝ արդեն հասկանում եմ, որ արվեստի ցանկացած ճյուղ որդուս մոտ հիանալի կարող է ստացվել: Միաժամանակ շատ ճկուն է ու սպորտի մեջ էլ կհաջողվի, հատկապես ֆոտբոլ շատ է սիրում: Որդուս համար ամեն բանի պատրաստ եմ. ինձ համար գլխավոր նրա երջանկությունն է»,- պատմել է երգչուհին: