15/04/2015 19:54
Ինչպե՞ս կվարվեին Նարեկ Բավեյանն ու Գևորգ Մարտիրոսյանը Քանյե Ուեսթի փոխարեն
Արդեն երկու օր է, ինչ Երևանը չի հանգստանում աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի անսպասելի համերգի խելահեղ արարքից: Life.panorama.am-ը այսօր շարունակեց հետաքրքրվել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից, թե արդյոք պատրաստ կլինեին միևնույն քայլին դիմեին հանուն նրա, որ իրենց հանդիսատեսին ներկայացնեն տպավորիչ ու չմոռացվող շոու:
Երգիչ Նարեկ Բավեյանը Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ օրը կնոջ տարեդարձն է եղել ու չի իմացել, որ Քանյե Ուեսթը համերգ է ունենալու.
«Այդ օրը կնոջս ծննդյան օր էր ու մենք չգիտեինք, որ Քանյե Ուեսթի համերգն է տեղի ունենալու, այլապես մեր հյուրերի հետ միասին հաստատ կգնայինք և մեր տոնական մթնոլորտը էլ ավելի տոնական կդարձնեինք», - նշեց երգիչն, իսկ հարցին, թե արդյոք ինքն էլ կդիմեր նման քայլի, թե ոչ, Նարեկը նկատեց.
«Եթե առիթ լիներ, ես մեծ սիրով նման համերգով հանդես կգայի, իսկ ջրի մեջ նետվելու գաղափարը պահի պոռթկում է, որը, կարծում եմ, հղանում է մեծ էներգիայի ժամանակ, գուցե ես էլ նման քայլերի գնայի, եթե ես էլ ունենայի պահի նման պոռթկում»:
Երգիչը նշեց, որ նա ևս միանում է բոլորին ու շատ բարձր է գնահատում Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան:
Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը ևս մինչ օրս ցնցված է Քանյե Ուեսթի համերգից.
«Շատ եմ ցավում, որ չկարողացա ներկա գտնվել, բայց այն էնէրգիան, որ ստացա հետո տեսանյութերը դիտելիս, պատկերացնում եմ, թե ինչպիսի հաճույք կստանայի, եթե այնտեղ լինեի: Պետք է ասեմ, որ ես ավելի շատ ողջունում եմ մեր հանդիսաեսին, ինձ շատ ուրախացրեց, երբ մեր ժողովուրդը հետևեց Քանյե Ուեսթին և նետվեց ջուրը. մենք իսկապես հրաշալի հանդիսատես ունենք»,- նշեց նա: