16/04/2015 18:20
Բակո Սահակյանը հետևել է ՊԲ զորավարժություններին
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Երկրի ղեկավարը կարևորել է զորքերի դաշտային վարժվածության աստիճանի բարձրացումը և այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքների իրականացումը՝ այն համարելով բանակի բարձր մարտունակության պահպանման կարևորագույն գործոններից մեկը: