16/04/2015 16:10
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Յուրգեն Կլոպին
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն վստահելու և աջակցելու համար շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց` մրցաշրջանի ավարտից հետո Կլոպը հեռանալու է «Բորուսսիայից»:
«Ինձ համար մեծ պատիվ էր և անմոռանալի փորձ Ձեզ նման մարդու հետ աշխատելը: Ձեր պրոֆեսիոնալ նորամուծությունները, աշխատանքին նվիրվածությունը և աշխատասիրությունը իմ կարիերայի վրա կարևոր ազդեցություն են ունեցել: Մարզի՛չ, շնորհակալ եմ Ձեզ վստահություն և իմ զարգացման մեջ դրական ներդրման համար»,- գրել է Մխիթարյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: