16/04/2015 12:24
«Ավատարը» գրագողություն չէ. Դատարանը մերժել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի դեմ հայցը
Համաշխարհային կինեմատոգրաֆում կոմերցիոն առումով ամենամեծ հաջողությունը վայելող «Ավատար» ֆիլմի հիմքում դրված գեղարվեստական գաղափարը գրագողություն չի պարունակում և ամբողջովին պատկանում է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Նման որոշում կայացրել է ԱՄՆ վերաքննիչ դատարանը: Դատարան դիմել էր դիզայներ և համակարգչային գրաֆիկայի մասնագետ Ջերալդ Մորավսկին, ով պնդում էր, որ Դ. Քեմերոնն «օգտվել է իր գաղափարներից՝ «Ավատար» ֆիլմի սցենարը ստեղծելու ժամանակ»:
Առաջին ատյանի դատարանը ևս 2013 թվականի փետրվարին մերժել էր Ջ. Մորավսկու հայցը:
2011 թ. դեկտեմբերին Կալիֆորնիա նահանգի դատարանում ներկայացված հայցով վերջինս պահանջում էր մոտ 700 միլիոն դոլարի չափով փոխհատուցում: