16/04/2015 17:10
Գերմանիան սպասում է Հարությունին. Օգնենք նրան` մեկնել առողջանալու
15-ամյա Զաքարյան Հարությունին սպասում են Գերմանիայի Հեյդելբերգի կլինիկայում, որտեղ նա պետք է վիրահատվի: Երեխայի մոտ էպիլեպսիայի հետևանքով ի հայտ են եկել ցայտուն արտահայտված տեղաշարժվելու դժվարություններ (4 տարեկանում դեռևս երեխան լավ քայլում ու ուտում էր): Ներկայումս տղայի մոտ առկա է քայլելու ընդգծված դժվարություն, տեղաշարժվում է պրոթեզներով, սայլակով: Իսկ քաշի ավելանալու հետ ի հայտ են եկել նաև ոտնաթաթի հետ կապված խնդիրներ:
Aysor.am-ի հետ զրույցում Հարությունի մայրը՝ տիկին Գայանեն, ասաց, որ գրեթե ամենամեծ դժվարությունը հաղթահարել են՝ հետազոտվելու համար անհրաժեշտ գումարը, մեկնելու համար բոլոր փաստաթղթերը, վիզան առկա են, բայց չեն կարողանում ճանապարհածախսի խնդիրը հոգալ՝ 1250 եվրոյի չափով:
«Վերջին օրերի ընթացքում, Facebook-ում և այլ խմբերում գրառումների շնորհիվ հավաքվել է 103 եվրո, բայց գումարը շտապ է անհրաժեշտ, քանի որ մեզ արդեն սպասում են կլինիկայում: Սկզբում պետք է հետազոտություն անցնենք, որպեսզի հասկանալի լինի՝ վիրահատությունը անհրաժեշտ է, թե հնարավոր է այլ եղանակով… Աստծո կամոք»,- պատմեց տիկին Գայանեն:
Ոտքերի խնդիրը հանգեցրել է նրան, որ Հարությունը հունվարից այլևս չի հաճախում դպրոց, քանի որ սայլակով տեղաշարժվելը դժվար է: Բայց մայրը հույս ունի, որ այդ իրականում չնչին գումարը կհավաքվի, երեխան կմեկնի Գերմանիա և այնտեղից հետո ամենը կընկնի իր տեղը՝ Հարությունը կառողջանա, կվերադառնա դպրոց:
Օգնենք ընտանիքին: Փաստաթղթերին ծանոթանալ կարելի է այստեղ:
Converse Bank
Դրամով- 5450570000553699
Դոլարով-5450570000772083
Եվրոյով- 5450570000738621
Arca online-5450 5700 0055 3699
Ստացող՝ Գայանե Սիրեկանյան