16/04/2015 15:59
Հունան Պողոսյան. Այս տարվա առաջին եռամսյակում 13.8%-ով նվազել են գրանցված հանցագործությունները
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծանր հացնագործությունների թիվը նվազել է, սակայն աճել են առանձնակի ծանր հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում 13.8%-ով նվազել են գրանցված հանցագործությունները՝ նախորդ տարվա համեմատ։
«Այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու, կեղծ փողեր պատրաստելու իրացնելու դեպքերով»,- ասաց Հ. Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նվազել են քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը, ինչպես նաև անչափահասների շրջանում հանցագործությունները, իսկ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացել է: