16/04/2015 18:48
Մատչելի բնակարաններ. որքանո՞վ է «շատ շերտերի համար մատչելի»
Այժմ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» կողմից կառուցվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրով Զեյթունում կառուցվում են մի քանի համալիրներ, որոնցից մեկը «Զեյթուն 2» համալիրն է: Նույն բնակապահովության ծրագրով են կառուցվում «Զեյթուն 1», «Ավան 4», «Ավան 5» բնակարանաշինական ծրագրերը:
Ինչպես հավաստում են ծրագրի պատասխանատուները, շուկայականից ցածր գներով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ իրականացնում է տարբեր բնակարանային ծրագրեր լրագրողների, ուսուցիչների, բժիշկների, արվեստագետների համար:
Լրագրողների հետ զրույցում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ բնակարանների կանխավճարը 30 տոկոս է, թեև նախկինում 20 տոկոս էր: Այս հանգամանքը նա բացատրում է «ֆինանսական կազմակերպությունները լավ օրից չէ, որ անում են» ձևակերպմամբ և «մենք պետք է հարմարվենք» 30 տոկոս կանխավճարին:
Ա. Քարամյանը նաև նշեց, որ թիրախային խմբերին է ուղղված ծրագիրը: Իսկ դիտարկմանը, թե որքանո՞վ են բժիշկներին, լրագրողներին, ուսուցիչներին, արվեստագետներին մատչելի արդեն մեկ քառ մետրը 270 000 դրամ և 30 տոկոս կանխավճարով բնակարանները, Արսեն Քարամյանը պատասխանեց. «Ես չասեցի, որ մատչելի է բոլորի համար, շատ շերտերի համար ինքը մատչելի է»: