16/04/2015 19:48
Ամերիկյան վարչակազմը Հայոց ցեղասպանությունն ընդունում է՝ իբրև պատմական ճշմարտություն. ԱՄՆ ԱԳՆ
Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Մերի Հարֆն հանդես է եկել մամլո ասուլիսով, որտեղ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը:
Իր խոսքում ԱՄն արտգործնախարարը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ամերիկյան վարչակազմը Հայոց ցեղասպանությունն ընդունում են՝ իբրև պատմական ճշմարտություն, և որ «Օսմայան կայսրությունում 1.5 մլն հայ է սպանվել կամ աքսորվել: Այդ իրականության ամբողջական և արդար ընդունումը պետք է ծառայի բոլորին, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի, և ԱՄՆ-ի շահերին»,- արտգործնախարարության խոսքերն է մեջբերում Ասպարեզը և հավելում, որ Մ. Հարֆը կարևորել է այն, որ վերոնշյալ պետությունները պետք է առեևեսվեն սեփական անցյալի հետ և ընդունեն իրականությունը, որպեսզի ավելի ուժեղ շարժվեն առաջ: