16/04/2015 19:09
Ուորլիքը Հյուսթոնում կհանդիպի հայ և ադրբեջանական համայնքներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ուղևորվում է Հյուսթոն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«Ես այսօր ուղևորվում եմ Հյուսթոն՝ հանդիպելու հայկական և ադրբեջանական համայնքների հետ: Մենք պետք է անկեղծ քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,- գրել է ամերիկացի համանախագահը: