16/04/2015 16:15
Կրասնոդարում կբացվի Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նկարների անհատական ցուցահանդես
Այսօր ՌԴ Կրասնոդար քաղաքում «Արտ Սոյուզ» կազմակերպության պատկերասրահում բացվել է հայ գեղանկարիչ Գևորգ Մխիթարյանի՝ 1915թ. Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նկարների անհատական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ցուցահանդեսի կազմակերպիչները:
Հայազգի նկարչի նախաձեռնությամբ անցկացվող ցուցահանդեսը Կրասնոդարի երկրամասի համար մշակութային կարևոր իրադարձություն է, քանզի իր մեջ ամփոփում է տեղաբնակ հայ ազգաբնակչության պատմության ամենից որբեգական էջի՝ Մեծ եղեռնի դրվագների գեղարվեստական մեկնությունը:
Ցուցահանդեսի բացումը իրականություն է դարձել համառուսաստանյան «Արտ Սոյուզ» կազմակերպության աջակցությամբ, որն, ի դեպ, հազվադեպ է օժանդակում օտարերկրյա ստեղծագործողների ցուցադրությունների կազմակերպմանը:
Ցուցահանդեսում ներկայացված են Մեծ Եղեռնի թեմայով հայ նկարչի մի քանի տասնյակ աշխատանքներ: Ցեղասպանության ականատեսների և վերապրածների պատմություններից տպավորված հեղինակի ստեղծած կերպարներն ու կոմպոզիցիոն դրվագները արտացոլում են մեկդարյա ողբերգական իրադարձությունները՝ ներկայացնելով մեծ արհավիրքի թերևս միայն սոսկ պատառիկներ:
Կրասնոդարում անցկացվող ցուցահանդեսը կգործի 2015թ. ապրիլի 16-ից մինչև մայիսի 12-ը: