17/04/2015 14:25
Ա. Արզումանյան. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը շատ կարևոր էր
Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը շատ կարևոր էր, բայց աննախադեպ չէր: Նման բանաձև արդեն եղել էր 1987 թվականին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն՝ ընդգծլով, որ այս բանաձևերում լավ շեշտադրումներ կան:
«Կարծում եմ՝ սա մեզ համար պատեհ առիթ է` հնարավորինս լայն ներկայացնելու հարյուրամյա տարելիցը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այն շատ բարոյական քայլ էր.
«Սա Պապի անձնական նախաձեռնությունն էր, որը լրջորեն ակտիվացրեց գործընթացը»:
Ինչ վերաբերում է տեղի ունեցողի վերաբերյալ Թուրքիայի արձագանքին, Ալեքսանդր Արզումանյանն այն բնորոշեց մի բառով՝ ոչ ադեկվատ:
«Թուրքիան չի համակերպվում մտքի հետ, որ այլևս տարածաշրջանում առաջատարը չէ: Հռոմի պապին մեղադրել կեղծարարության, ստի մեջ և սպառնալ՝ դրանք անհեթեթության հերթական դրսևորումներ են»,- ասաց պատգամավորը: