17/04/2015 09:08
Աբովյանի նախկին քաղաքապետը նույնպես կմասնակցի արտահերթ ընտրություններին
Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը երեկ «Ժամանակի» հարցին ի պատասխան հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին: «Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- թերթի հետ զրույցում հայտնել է Իսրայելյանը:
Նշենք, որ Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: