17/04/2015 13:52
Վատիկանի պատարագը տեղի ունեցավ Հայաստանի իշխանությունների ջանքերով. Ազատ Արշակյան
Վատիկանում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը քաղաքակիրթ աշխարհին վայել արարք էր: Այս կարծիքին է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց, որ այդ ամենն իրականում տեղի ունեցավ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների ջանքերով:
Անդրադառնալով ԱՄՆ-ն դիրքորոշոմանը՝ նա չբացառեց, որ ԱՄՆ-ը նախագահն ապրիլի 24-ին կարտաբերի «Ցեղասպանություն» բառը, սակայն դա այլևս էական նշանակություն չի ունենա, քանի դրա համար արդեն շատ ուշ կլինի:
«Կարևորը Ցեղասպանություն բառն արտաբերելը չէ: Կարևորն այն է, որ նա այս ամբողջ ընթացքում պետք է իրական գնահատական տար Հայոց ցեղասպանությանը, և ոչ թե միայն մեկ բառ արտաբերելով որակեր այն իբր պատմական իրողություն»,- նկատեց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալություններին և նշեց, որ ապրիլքսանչորսյան բողոքի ցույցերը կարելի էր կանխել անգամ առանց մահակների:
«Նրանք քաղաքական գործիչներ են և պետք էր նրանց հետ քաղաքական բանակցություններ վարել: Կոչ եմ անում նրանց մինչև ապրիլի 24-ն ազատ արձակել»,- ասաց Ազատ Արշակյանը: