17/04/2015 17:43
Ապրիլի 23-24-ին Բելառուսի նախագահը կլինի Վրաստանում
Ապրիլի 23-24-ը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կլինի Վրաստանում: Այս մասին գրել է Interfax-ը՝ հավելելով, որ լուրը հաստատել են նաև Վրաստանի ԱԳՆ-ից:
Վրաստանի արտագործնախարարությունից տեղեկացրել են նաև, որ այցելության նախաձեռնողը բելառուսական կողմն է, սակայն չեն մանրամասնել պաշտոնական այցի նպատակը: Հաղորդվում է միայն, որ այցի շրջանակներում Բելոռուսի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, ինչպես նաև՝ վարչապետ Իրակլի Դարիբաշվիլիի հետ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պատրաստվում է այցելել Բաթումի: